ԱՄՆ նախագահը շատ լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի նախագահի հետ. Սպիտակ տուն

Կարծում եմ՝ նախագահը շատ բաց, ազնիվ և լավ հարաբերություններ ունի թե՛ Ռուսաստանի նախագահ Պուտինի, թե՛ Չինաստանի նախագահ Սիի հետ, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք ռուսական լցանավի կալանավորման ֆոնին մտահոգություններ կան Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով։

«Ինչպես գիտեք, նա բազմիցս խոսել է նրանց հետ մոտ մեկ տարի առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր, և կարծում եմ, որ այդ անձնական հարաբերությունները կշարունակվեն։ Սակայն ինչ վերաբերում է նախագահին և Միացյալ Նահանգներին, նա կհետևի այնպիսի քաղաքականության, որը կբխի Միացյալ Նահանգների շահերից։ Եվ այս նավերի առգրավումների հետ կապված, դա նշանակում է էմբարգո կիրառել բոլոր «ստվերային նավատորմի» նավերի նկատմամբ, որոնք անօրինական կերպով նավթ են տեղափոխում և թույլ են տալիս միայն օրինական առևտուր», — նշել է Լևիթը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան զորքերը կալանավորել են նավթ տեղափոխող ռուսական «Մարիներ» լցանավը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031