636 քաղաքացի հետ կստանա 2025-ին Էլեկտրոմոբիլի համար վճարարած մաքսատուրքը. ցանկը կհրապարակվի. Պապոյան

636 քաղաքացի հետ կստանա 2025թ.-ին Էլեկտրոմոբիլի համար վճարարած մաքսատուրքը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Սիրելի քաղաքացիներ, շատ լավ լուր ունեմ, 636 քաղաքացի, որոնք անցած տարի ներմուծել են էլեկտրական մեքենա և մաքսազերծել են, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։

Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Նախ հիշեցնեմ, որ անցած տարի մենք էլեկտրական մեքենաների քվոտաները բաշխել էինք հետևյալ կերպ. 5000 հատը անհատներին էր և ոչ դիլեր-իրավաբանական անձանցը, և 3000-ը՝ դիլերներինը: Եվ ահա դիլերները իրենց քվոտայից 636-ը չեն օգտագործել, և մենք այն տեղափոխել ենք դեպի անհատներ և իրավաբանական անձանց դաշտ։

Այդ տրամաբանությամբ 5001-րդ քաղաքացին, ով մոտեցել է և քվոտան ավարտված է եղել և ինքը ստիպված վճարել է մաքսատուրք, ինքը հետ կստանա իր վճարած մաքսատուրքը։ Եվ այդպես մինչև 5002, 5003 և 5636։ 636 քաղաքացի աայս եղանակով կստանան իրենց կողմից վճարած միլիոնավոր դրամները»։

ՊԵԿ-ը մինչև հունվարի 10-ը կհրապարակի ցանկը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031