Հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Tesla» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել «Tesla»-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկում տեղադրված երկաթե սյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Mercedes»-ի վարորդի և վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է, ով ազգությամբ հնդիկ է։







































