Ժամը 7-ից ոստիկանությանը բերել են Թալին, ամոթ է, էս ի՞նչ է կատարվում. Թալինի բնակիչը մերժել է կեղծ պատարագը

Ո՞նց մասնակցեմ Թալինի եկեղեցում պատարագին, այդ պատարագին հնարավո՞ր է, որ մարդ մասնակցի, տեր Թադեն ո՞վ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 6–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Թալինի բնակիչներից Գառնիկ Գրիգորյանը, ով Թալինից եկել էր Մաստարա գյուղ, որպեսզի այստեղ մասնակցի սուրբծննդյան պատարագի, քանի որ Թալինի սւորբ Աստվածածին եկեղեցում «պատարագ» էր մատուցում կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեն։

«Պղծած, կարգալույծ եղած մարդը ո՞վ է։ Թալինի եկեղեցին իմ պապերն են սարքել, մեր պապերը՝ 1860-ից 1870 թվականներին։ Համայնքի ղեկավարը թող գնա իրենց գյուղում՝ Աշնակում եկեղեցի սարքի։ Աշնակում եկեղեցի եղել է, թող գնան վերակառուցեն։ Ես զարմանում եմ՝ եկեղեցին ո՞ւր է նայում, չնայած մենք բոլորս ենք մեղավոր։

Ես այս օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Նոր տարին, Սուրբ Զատիկը, միասնություն եմ թանկանում, լինենք ազգին սիրող, հայ ազգի ղեկավարը պիտի լինի հայ ազգին սիրող»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ամեն օր ասում է, որ սիրում է ժողովրդի, ամեն օր սրտիկներ է ուղարկում, թալինցին նշեց. «Ինքը ստախոս է, ես առաջին անգամ իրեն ձայն տվել եմ, սխալվել եմ։ Ինքը խաբեց ժողովրդին, ասաց՝ գարի կտամ, ցորեն կտամ, էս կտամ, էն կտամ, այդպես ընտրվեց։ Չնայած ինքն էլ մեղավոր չէ, Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ թողեցին, ինքը դարձավ վարչապետ։ Ու՞ր է տանում մեզ, թուրքացմա՞ն։ Ամոթ է մեր հայ ազգին, եկեղեցին է պահել մեզ, որ գոյատևել ենք մինչև հիմա։

Կամ դուք ո՞վ եք, որ կաթողիկոս եք փոխում։ Կաթողիկոսը հոյակապ մարդ է, շատ բաներ է արել։ Նիկոլը հլը 100 տարի որ ապրի, չի կարա կաթողիկոսի նման մարդ դառնա կյանքում, կամ բարերար լինի Սամվել Կարապետյանի պես։ Էդ մարդու կամ կալանավորված սրբազանների ոտի նասկին չարժեն իրենք։ Ես ուզում եմ, որ սրանից հետո գոնե մեր հայ ազգը գոնե մի քիչ զարթնի։

Կամ համայնքի ղեկավարը իրենից ի՞նչ է ներկայացնում, որ սրան–նրան անպատվում է։ Դարձել է Թալինի պոռնոաստղ, Նիկոլն ինչ թելադրում է, ինքն անում է։

Ամոթ է, ես Թալինում ժամը յոթից կանգնած էի, տեսա՝ ինչ է կատարվում, ոստիկանությանը բերել են, ինչ է մեկին խաչքավոր դարձնեն»,–ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031