ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ընդհանուր առմամբ 2,7 միլիարդ դոլար է հատկացրել երեք ընկերությունների՝ երկրում ուրանի հարստացման կարողությունների զարգացման համար։ Այս մասին ասված է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ։
Միջոցները տրամադրվել են «առաջիկա 10 տարիներին երկրում ուրանի հարստացման հզորությունների զարգացման համար», նշվում է փաստաթղթում։ ԱՄՆ իշխանությունները հույս ունեն, որ դա թույլ կտա «ամրապնդել էներգետիկ անվտանգությունը և նվազեցնել օտարերկրյա մատակարարներից կախվածությունը»։
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունից համապատասխանաբար 900 միլիոն դոլարի պատվերներ են ստացել ամերիկյան American Centrifuge Operating և General Matter ընկերությունները, ինչպես նաև Orano Federal Services-ը, որը ֆրանսիական Orano կոնցեռնի՝ ԱՄՆ-ում գործող դուստր ձեռնարկությունն է։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է «վերականգնել միջուկային վառելիքի մատակարարման հուսալի շղթաները, որոնք հնարավորություն կտան ապահովել թե՛ ներկայումս գոյություն ունեցող, թե՛ հեռանկարային միջուկային ռեակտորների աշխատանքը»։







































