Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության ընթացքում 32 կուբացի է զոհվել

Հունվարի 3-ի գիշերը Կարակասում Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, գերի վերցնելու ԱՄՆ գործողության ընթացքում սպանվել է Կուբայի 32 քաղաքացի։ Կուբայի կառավարությունն այդ հայտարարությունը տարածել Facebook-ում երկուշաբթի՝ հունվարի 5-ի գիշերը։

Համաձայն հաղորդագրության՝ բոլոր զոհվածները երկրի բանակի և հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են։ Հունվարի 5-ը և 6-ը Կուբայում նրան պատվին հայտարարվել են որպես սգո օրեր։ «Հավատարիմ մնալով անվտանգության ապահովման և պաշտպանության հետ կապված իրենց պարտականություններին՝ մեր հայրենակիցները արժանապատվությամբ և հերոսությամբ կատարեցին իրենց պարտքը և ընկան կատաղի դիմադրությունից հետո՝ հարձակվողների հետ ուղղակի բախման կամ ռմբակոծությունների հետևանքով»,- նշել են Կուբայի կառավարությունում։

Reuters-ը պարզաբանում է, որ Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի իշխանության գալուց հետո Կուբայի իշխանությունները մասնակիորեն ապահովում էին նրա անվտանգության միջոցառումները։ Հայտնի չէ, թե կոնկրետ քանի կուբացի է զոհվել Մադուրոյի պահպանության առաջադրանքը կատարելիս, և քանիսը՝ այլ հանգամանքներում։

Այն փաստը, որ հունվարի 3-ին «շատ կուբացիներ են սպանվել», հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին Air Force One նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ «Մյուս կողմում շատ մահեր են եղել։ Մեր կողմից զոհեր չկան»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031