«Հայաստանը գնում է բացարձակ բռնապետության». «ՀայաՔվեն» ամփոփում է 2025 թվականը

«Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունն ամփոփել է 2025 թվականը՝ այն ներկայացնելով պատրաստված տեսանյութի տեսքով։

Տեսանյութում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը անդրադառնալով Երևանում տրանսպորտի սակագների բարձրացմանը, նշում է. «Այն սակագները, որոնք առաջարկվում են, տնտեսապես հիմնավորված չեն, իրավականորեն հաստատված չեն, ուստի մենք շարունակում ենք բոյկոտի գործողությունները»։

Նշվում է. «Միասին մենք կկարողանաք պաշտպանել ձեր օրինական իրավունքները և վերականգնել սոցիալական արդարությունը Երևան քաղաքում: Մենք շարունակելու ենք մեր բոյկոտի ակցիաները և կոչ ենք անում իր քաղաքացիներին հանրային տրանսպորտից օգտվելու դեպքում չվճարել:

Եթե նույնիսկ կա հիմնավորում, որ մենք ավելի ժամանակակից տրանսպորտ ենք բերում, տրանսպորտային միջոցներ և այլն, այդ հաշվարկները ոչ մեկ չի տեսել, որպեսզի հասկանան դրա պայմաններում ինչքան դա պետք է արժենա»։

Անդրադառնալով Հա առաքելական սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավին, «Հայաքվեի» անդամները նշում են. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր բոլորի սրբությունն է, մեր համազգային սրբությունն է, մեր 1700 տարիների քրիստոնեական կյանքի վկան և առհավատչյան է։

Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունները պետք է սկսեն օրինական սահմանադրական գործընթաց մեր երկրից հեռացնելու այն վարչախումբը, որը համարձակություն է ունեցել և ստորություն միևնույն ժամանակ գրոհելու մեր սրբության սրբոցը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր վեհարանը, որի տարածքում մենք գտնվում ենք և որը մենք բոլորովս այսօր միասին պաշտպանել ենք։

Եկեղեցուց կարգերով բազմապատիկ ցածր աջակցություն ունեցող ինստիտուտը, տվյալ պարագայում կառավարությունը, չունի այդքան լեգիտիմություն, որպեսզի կարողանա շարժում առաջ բերել։ Շարժում առաջ բերել մի ոչ լեգիտիմ, սրբապիղծ օրակարգում։ Հայ ժողովուրդը, հայ քաղաքացին, մենք բոլորս կանգնած ենք մեր եկեղեցու կողքին, ու որևիցե մեկը իրավունք չունի մտնի մեր սրբությունը ու սրբապիղծների ճանապարհը մենք պատրաստ ենք փակել կանգնելով մեր եկեղեցու պատերի տակ։

Պատմականորեն հայ եկեղեցին եղել է հենց այն ուժը, որը որ տարել է ժողովրդի ճիշտ ճանապարհով, հանել է ժողովրդին պայքարի և բերել է հաղթանակի»։

Տեսանյութում անդրադարձ կա Գյումրիում և Փարաքարում ընտրությունների ժամանակ «Հայաքվեի» գործունեությանը, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նախաձեռնությանը, խոսքի ազատության ոտնահարումներին և այլն։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031