Իրականացվել է «GALLUP»-ի վերջին հարցումը, անցկացվել են հեռախոսային 1,000 հարցումներ: Ըստ հետազոտության և անցկացված հարցումների արդյունքի՝ պարզ է դարձել, որ հասարակության կարծիքով՝ Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրներից առաջին տեղում անվտանգության հետ կապված խնդիրներն են՝ 37.1%-ով: Դրանք վերաբերում են պատերազմին ու դրանից հետո առաջ եկած խնդիրներին, մինչ պատերազմը առաջնային տեղում ըստ հարցումների եղել են սոցիալական խնդիրները:
Քաղաքացիների լրացրած պատասխանների հիման վրա՝ հանրությանը ամենաշատ հուզող հարցերի երկրորդ տեղում է գտնվում ցածր կենսաթոշակներն ու ցածր աշխատավարձերը՝ 23.4%:
Դրանից հետո մարդկանց անհանգստացնում է նաև տնտեսական վիճակը՝ 13.8%:
Այնուհետև մարդկանց հետաքրքրում է նաև գործազրկության հարցը՝ 13.3%, գնաճ՝ 12%, կրթական համակարգի վատ վիճակ՝ 11.3%, սահմանների հստակեցման խնդիր՝ 9.8%, առողջապահական համակարգի վատ իրավիճակ՝ 8.6%, սոցիալական վիճակ, աղքատություն՝ 9.3%, օդի աղտոտվածություն, բնապահպանության խնդիրներ՝ 5.1%, պետություն եկեղեցի հակամարտություն՝ 4.7%, գերիների վերադարձի խնդիր՝ 3%, և հասարակության համերաշխության բացակայություն՝ 2.7%:
Հայաստանում հարցման արդյունքում պարզ է դարձել նաև, որ մեծամասնության կարծիքով՝ Հայաստանը սխալ ուղղությամբ է ընթանում:






































