Skip to main content

Քանի վթար է արձանագրվել ամառային անվադողերով մեքենաների մասնակցությամբ. ՆԳՆ-ն թվեր է հրապարակել

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել հանրապետության ճանապարհներին։ Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Դեկտեմբերի 28-29-ը պարեկները հանրապետությունում ստուգել են 1655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28- 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։ Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային։

ՆԳ նախարարությունը կրկին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31