Կյանքից հեռացել է Հրայր Թովմասյանի հայրը` Վարդան Թովմասյանը

Մահացել է Վարդան Թովմասյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը դեկտեմբերի 31-ին՝ նույն վայրում:

Վարդան Թովմասյանը ծնվել է 1945թ.-ին Սիրիայում: 1947թ.-ից բնակվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Մասնագիտական գործունեության մեծ մասը կապված է եղել իրավապահ համակարգում աշխատանքի հետ: 29 տարի ծառայել է ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարության համակարգում: Վարդան Թովմասյանը Հրայր, Աշոտ և Անժելա Թովմասյանների հայրն է:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031