ՌԴ ԱԳՆ նախկին աշխատակցին 12 տարվա ազատազրկման են դատապարտել՝ ԱՄՆ հետախուզության հետ համագործակցության համար

Մոսկվայի քաղաքային դատարանը Ռուսաստանի ԱԳՆ նախկին աշխատակից Արսենի Կոնովալովին 12 տարվա ազատազրկման է դատապարտել՝ ամերիկյան հետախուզության հետ կապի համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Հասարակայնության հետ կապերի կենտրոնին։

«Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 1987թ. ծնված Արսենի Սերգեևիչ Կոնովալովի նկատմամբ, ով ձերբակալվել էր Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից 2024 թվականի մարտին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար», — հայտնել են կենտրոնից։

Կոնովալովը պատիժը կկրի խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Նրան նաև նշանակվել է 100 հազար ռուբլի տուգանք և ազատության սահմանափակում՝ մեկ տարի ժամկետով։

Դատավճիռն օրինական ձևով ուժի մեջ չի մտել։

«Անվտանգության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կոնովալովը, լինելով Ռուսաստանի ԱԳՆ աշխատակից, ԱՄՆ տարածքում երկարաժամկետ արտասահմանյան գործուղման ընթացքում, դրամական վարձատրության դիմաց սեփական նախաձեռնությամբ ամերիկյան հետախուզությանն է փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները», — հայտարարել են հատուկ ծառայությունից։

ԱԴԾ քննչական վարչության կողմից հարուցվել և քննվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031