Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան սահմանափակվելու է միայն Երևան այցով. Սուրեն Սարգսյան

Քանի որ թեման ակտուալ է, ներկայացնեմ մի քանի պատմական փաստ։ Նախորդ գրառումս բացելով նշեմ, որ տարածաշրջան ԱՄՆ նախագահներից այցելել է միայն Ջորջ Բուշ կրտսերը՝ Վրաստան։ Իսկ ԱՄՆ փոխնախագահներից տարածաշրջան այցելել է միայն Մայք Փենսը՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում, էլի Վրաստան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Հատկանշական է նաև, որ փետրվարին Հարավային Կովկասի որևէ երկրում ԱՄՆ-ն դեսպան չի ունենալու: Բոլոր երեք երկրում էլ դեսպանները դեռ նշանակված չեն լինելու, ամենատարբեր պատճառներով: Սա նույնպես աննախադեպ բան է:

Ի դեպ, այս պահի իմ տեղեկություներով ամերիկացի պաշտոնյան դեռևս չի պլանավորել այցելել տարածաշրջանային այլ պետություններ և սահմանափակվելու է միայն Երևան այցով»,- գրել է նա:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, փետրվարին Հայաստան է այցելելու ԱՄՆ փոխնախագահ Դի Ջեյ Վենսը։ ԱԳՆ–ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենց այցերի մասին կտեղեկացնեն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031