Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին ողջ մայրաքաղաքում ձյան տեսքով։
Մարզերում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031