«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Գործունեության հիմնական տեսակը հոգևոր և մշակութային հեռուստատեսային հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն է։
Նշենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031