Երևանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 23–ի նիստի ժամանակ, երբ ելույթ էր ունենում «Հանրային ձայն» խմբակցությունից Արտակ գալստյանը, վիճակը լարվեց։
Տեղից ինչ–որ բան ասացին, որին քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Հասկացանք, չափի մեջ մնացեք, չափը չի կարելի անցնել, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում։ Պարոն Իսկադարյան ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան ու ձեզ նախազգուշացում։ Շարունակեք ոգևորվել, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Երբ որ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները դուք մեկ-մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը, իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար ևս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողներին, ապերավատ ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են։ Լավ, լռություն հլը, լռություն ասեցի։ Էսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք և ուշադիր լսեք։
Ժողովուրդ ջան, ձեր չափերը ճանաչեք և սա ձեզ վերջին նախազգուշացումն է, այսպես հանգիստ, երկար տարել ենք, ինչքան չենք խոսացել, այդքան ավելի ու ավելի ինքներդ ձեզ ոգևորել եք։ Նստեք, նստեք, պարոն Քոչարյան, նստեք ասում եմ, նստեք և լսեք։
Ուրեմն սա ձեզ վերջին նախազգուշացումն է, սուս մնա, լռի նստի տեղդ»։
Այս հայտարարությունները բուռն արձագանք առացրին դահլիճում, ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավորները ոտքի էին կանգնել և ինչ–որ բան էին բղավում, որը լսելի չէր։






































