Երևանի կանաչ տարածքները հասցրել ենք Խորհրդային Միության մակարդակին. Արմեն Բեգոյան

Այս տարի Երևան քաղաքում նոր կանաչ տարածքների ավելացումը կազմել է 13.5 հեկտար. այսպիսով վերջին երեք տարում Երևանը իր կանաչ տարածքները, որտեղ երբեք կանաչապատ չի եղել, ավելացրել է մոտ 60 հեկտարով։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ հավելելով, որ արդեն եղած այգիներում ավելացված կանաչապատ տարածքները այդ թվի մեջ ներառված չեն։

«Այստեղ էլ մի կարևոր փաստ նշեմ, Երևանում հասարակական օգտագործման հանրային կանաչ տարածքները՝ առանց բակայինի, կազմում էր 850 հեկտար, գումարելով վերջին երեք տարիների այս 60 հեկտարը, մենք ստանում ենք 910 հեկտար։ Կարող ենք ասել, որ եկել, հասել ենք Սովետական Միության կանաչ ֆոնդի մակարդակին։ Սովետական Միության ամենալավագույն ժամանակահատվածում, ըստ մեր տվյալների, Երևան քաղաքի կանաչ ֆոնդը կազմվել է 908 հեկտար, և եթե հիմնվենք նախկին տվյալների վրա և գումարենք նորաստեղծ այս 60 հեկտարը, ապա ստանում ենք 910 հեկտար։

Հիմա մեր քաղաքացիները կարող են մտածել, բա տեսեք այստեղ կար կանաչ տարածք, բայց չեք վերականգնել, բայց փոխարենը վերականգնել ենք այնպիսի տեղերում, որտեղ երբեք կանաչ տարածքներ չեն եղել։ Իսկ եղածները, օրինակ, Նորք Մարաշի երբեմնի այգիները, որքանով որ հնարավոր է եղել, մենք վերականգնել ենք։ Այնտեղ եղել է 20 հեկտար, բայց դրանք նախկինում վաճառվել են ամբողջ շինարարության տակ։ Ինչը դեռ քաղաքապետարանի տիրույթում է եղել, այդ յոթ հեկտարը մենք վերականգնել ենք»,–ասաց Բեգոյանը։

Նա օրինակ բերեց Եռաբլուրին հարող լանջերը, նաև Աշտարակի խճուղին, Դավիթ Բեկ փողոցի և եկեղեցու հարող լանջերը, որտեղ երբեք կանաչ տարածք չի եղել. «Դրանք են, որ կոմպենսացնում են այն տարածքները, որոնք Սովետական Միության ժամանակ անդառնալի կորսվել են, այսինքն շինարարություն է իրականացվել, սեփական տիրույթում է հայտնվել»,– ասաց Բեգոյանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031