Մեկնարկել է ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը. ուղիղ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մեկնարկել է ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը, որը վարում է ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Ժողովն անցնում է առանց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի: Ինչպես ժողովի սկզբում ասաց Արմեն Նիկողոսյանը, ֆեդերացիայի նախագահը բացակայում է հարգելի պատճառներով: Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող 34 անդամից ներկայացել է 25-ը. Քվորումն ապահոված է: Ժողովին ներկա է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ, ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների Եվրոպայի տարածաշրջանը համակարգող Մարկո Ֆերինին:

ՀՖՖ 26-րդ ժողովի օրակարգում 12 հարց է:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, հայտնեց, որ ֆեդերացիայի նախագահը ժողովից բացակայում է առողջական խնդիրների պատճառով:

«Այս օրերին վատառողջ եմ, այդ պատճառով ստիպված ուղիղ հեռարձակմամբ կհետեւեմ ժողովին»,- Արմեն Մելիքբելկյանի խոսքոը փոխանցեց Արմեն Նիկողոսյանը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031