ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է «Ոսկե քարտը»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի «Ոսկե քարտի» համար 1 միլիոն դոլար վճարելու դեպքում, ի տարբերություն Բայդենի նախագահության ժամանակների, երբ երկիր էր մուտք գործել 25 միլիոն մարդ։
ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը հայտնել է, որ ԱՄՆ-ն ընդամենը մի քանի օրվա ընթացքում վաճառել է 1,3 միլիարդ դոլարի «Թրամփի ոսկե քարտեր»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այսօր դադարեցրել է Գրին քարտի վիճակախաղը, քանի որ Բրաունի համալսարանի կրակոցների մեջ կասկածվողը երկիր է մուտք գործել այս ծրագրի միջոցով։






































