Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ «խաղաղությունից» հետո մայրուղիներին խցանումներ են լինելու

Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի տարածքում 10 հազար հանդիսատեսով մարզադաշտի կառուցումը ենթադրում է, որ այդտեղ պարբերաբար պետք է խաղեր տեղի ունենան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«10 000 հանդիսատեսի շարժը կատակ բան չի, մարզադաշտը վարչական առումով Գետահովիտի տարածքում է, բայց Ենոքավան գյուղի ճանապարհի վրա է գտնվում։ Ե՛վ Գետահովիտը, և՛ Ենոքավանը, իրենք նաև զբոսաշրջային բավականին լավ տեմպ են ցուցաբերում զարգացման առումով, գումարած հարակից տարածքում գտնվում է Իջևանի երկաթգծի կայարանը։ Մեր ճանապարհները մեր բեռնափոխադրումների համար չեն հերիքելու։ Առաջիկայում հույս ունենք և համոզված ենք, որ նաև զարգացումներ կլինեն Հայաստան-Ադրբեջան սահմանի հետ կապված, բնականաբար բոլոր ուղղություններով այդ ռազմավարությանը մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Նաև Աթան-Ենոքավան-Ջուջևան կամ Կարմիրգյուղ ճանապարհը շատ էական նշանակություն է ձեռք բերում։

Մենք արդեն այսօր մայրուղիների վրա խցանումների նման երևույթների ենք հանդիպում։ Ամառային սեզոնին կիրակի երեկոյան Սևանից Երևան գալը խնդիրների հետ է կապված»,–ասաց նա։

Փաշինյանը նկատեց, որ նախկինում այդ մայրուղու երկայնքով տարբեր շինարարություններ են արվել. «Վաղը մյուս օրը պարզվելու է մենք ճանապարհ լայնացնելու տեղ չունենք և մեծ պրոբլեմների առաջ ենք կանգնելու։ Դրա համար նաև այս համատեքստում Աթան-Ենոքավան-Ջուջևանը պետք է անպայման անենք, սկսենք փուլ-փուլ, կտոր-կտոր, հանդարտ տեմպով, ոչ շատ կենտրոնանալով, որ միանգամից մեծ գումար անհամաչափ չդնենք։ Բայց դա անպայման պետք է անել»,– ընդգծեց վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031