Նոր հնարավորություն՝ ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 17–ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը այս առնչությամբ Facebook–ի իր էջում գրել է, որ այս նախագծով մեկ տարով՝ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը, հնարավորություն է տրվում դիմել ինքնակամ կառույցների հաշվառումն իրականացնելու համար։

«Պարզ ասած՝ մեր հայրենակիցները, որոնք նախորդ անգամ չէին հասցրել կամ չէին կարողացել մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) հաշվառման հարցերով զբաղվել, այժմ կարող են դա անել:

Հուսով ենք՝ մեր հայրենակիցներն այս անգամ հաշվառման գործը չեն թողնի վերջին օրվան և բաց չեն թողնի ժամկետները»,– նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031