Փաշինյանն ուզում է ինձնով լիքը հարցեր լուծի. Հովիկ Աղազարյան

Իմ գործի հետ կապված, ես ինչեր ես ապրեցի, ինչեր տեսա և իրավապահ համակարգի էությունը շատ ավելի լավ հասկացա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ազգային Ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Երևի թե բոլոր պետություններում է այդպես, երբ քաղաքական ղեկավարությունը իր ողջ ուժային կառույցները օգտագործում է որպես ռեպրեսիվ ապարատ իր հարցերը լուծելու համար։ Հիմա ես ԱԺ պատգամավոր եմ և այդքանով ինչ-որ ձևով պաշտպանված եմ, որովհետև հանրային մարդ եմ, բա եթե շարքային քաղաքացին, ընկնի այս հորձանուտի մեջ, կխժռեն բառիս բուն իմաստով։

Հետևաբար ես հիմա լուծում եմ մի քանի հարց. Նախ, իրավապահ համակարգին ասում եմ՝ ձեր կարգին պահեք, երկրորդը՝ ես ինձ պաշտպանում եմ, երրորդը՝ փորձում եմ այնպես անել, որ շարքային քաղաքացիները, որ ընկնում են բարդ իրավիճակների մեջ, պետք է իրենց հետ վերաբերվել օրենքներով, ոչ թե ճնշումներով ինչ–որ բաների հասնել»,–ասաց նա։

Աղազարյանը տեղեկացրեց, որ իր գործը արդեն ուղարկվել է դատարան և առաջին նիստը լինելու է դեկտեմբերի 19-ին։ Նա այս զարգացումները կապեց իր քաղաքական ակտիվության, նաև ԱԺ–ում իր վերջին ելույթի հետ. «Այդ ելույթից հետո փոխվում է հսկող դատախազը, դատախազական խումբ է ստեղծվում երկու հոգուց բաղկացած. «Հիմա, երբ մենք վերլուծում ենք բոլոր զարգացումները, հիմնավորվել է փաստը, որ այո, վարչապետը փաստորեն ուզում է ինձնով լիքը հարցեր լուծի։ Նախ թիմին պահի սանձահարված, որ կգցեմ Աղազարյանի օրը։ Երկրորդը փորձում է ինձ այնպիսի վիճակում դնի, որ ես լռեմ։ կան մի քանի դրվագներ, որոնք գալիս են ապացուցելու, որ մի քիչ անհանգստություն ունի վարչապետը իմ նկատմամբ։ Ինքը մարդկանորեն փերից դուրս է գալիս, որովհետև փաստորեն, ո՞նց կարող է պատահել, ես չորս տարի առաջ կանխատեսեի այս օրը։

Ինձ մշտապես Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը հավաստիացրել են, որ փախստականներրի վերադարձի հարցը չի քննարկվում բանակցություններում։ Իսկ Բեռլինում նա հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկ է անում, ասում է՝ դուք մոռացեք արևմտյան Ադրբեջանը, ադրբեջանցիների վերադարձը, մենք էլ մոռանում ենք արցախցիների վերադարձը, Արցախի խնդիրը»։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ, փաստորեն այդ հարցը վարչապետի մակարդակով բերվեց օրակարգ։ Այսինքն փաստորեն ադրբեջանցիների վերադարձի հարցը կա։ Հետևաբար ինքը տարիների ընթացքում ստե՞լ է, որ այդ հարցը չկա օրակարգում, թե՞ այն կոմպետենտության աստիճանը չի ունեցել, որ հասկանա, որ վաղը լինելու այդ հարց օրակարգում, որ դեմը առնի»,– ընդգծեց Աղազարյանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031