Կապանցի տղամարդը ընկերների հետ փրկել է մետաղական ցանցի մեջ արգելափակված Բեզուարյան այծին և ազատ արձակել

Դեկտեմբրի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ Մարտուն Մելքումյանը գտնվելիս է եղել Քաջարան համայնքի Գեղի գյուղի մոտակայքում, որտեղ նկատել է, որ Բեզուարյան այծը արգելափակվել է մետաղական ցանցի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։

Մարտունը կանչել է իր ընկերներին և նրանց օգնությամբ այծին կարողացել են ազատ արձակել, որը փախել է անտառի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Բեզուարյան այծը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և այն համարվում է հազվագյուտ և վտանգված տեսակ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031