Սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին. տոնական օրերի ծառայությունն ավելի զգոն է. Պապիկյան

«Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, և պատրաստվում ենք Ամանորին:

Տոնական օրերին, բնականաբար, ծառայությունն ավելի զգոն է, բայց հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, Զինված ուժերն այլ մտահոգություններ ունի այսօր, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա մանրամասնել է, որ եթե Երևանում և մարզերում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում կա ձյուն, դիրքերում բարդ եղանակային պայմաններ են:

«Մենք մինչև 3,500 մ բարձրության դիրքեր ունենք, որտեղ ձյունը հալվում է միայն ամռանը, և հոկտեմբերից կարող է ձյան շերտ տեսանելի լինել։ Դրա դեմ պայքարում ենք հետևողականությամբ, ամեն ինչ արվում է, որ դիրքեր տանող ճանապարհները մշտապես բաց լինեն»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031