Ալոնսոն մեկնաբանել է ՉԼ-ում «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալոնսոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղում (1-2)։

«Խաղը լարված էր։ Երկու թիմերն էլ որոշակի պահի գերիշխում էին։ Մրցակիցը կարճ ժամանակահատվածում շրջեց խաղը՝ գոլ խփելով անկյունայինից և 11-մետրանոցից, բայց մենք շարունակեցինք աշխատել՝ մեր վերջին էներգիան ներդնելով խաղադաշտում։ Նման խաղից հետո թիմին մեղադրել չի կարելի։ Մենք բավականին ինքնաքննադատ ենք, բայց պետք է շարունակենք հավատալ։ Շարունակենք աշխատել և հավատալ, որ դժվար ժամանակներն անցյալում են։

​Մեր նպատակն է կայուն խաղալ՝ անկախ մեր մրցակիցների խաղամակարդակից։ Այս խաղում մենք մրցեցինք շատ ուժեղ թիմի հետ։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց, բայց մենք բավականաչափ ջանք գործադրեցինք առնվազն ոչ-ոքիի համար։ Մենք խփեցինք առաջին գոլը և լավ տեսք ունեինք։ Մենք պետք է շարունակենք մեր ամբողջ ուժը տալ և չհանձնվել»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

​«Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լիգայի փուլում վաստակած 12 միավորով 7-րդն է, իսկ Լա լիգայում՝ 36 միավորով երկրորդը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031