ԱՄՆ-ը 10% մաքսավճար է սահմանել Հայաստանից առաքանու համար. «Հետք»

Հայաստանից ԱՄՆ ուղարկվող ծանրոցների համար «Հայփոստը» սկսել է լրացուցիչ 10 տոկոս գանձել, որը ներկայացվում է որպես ԱՄՆ մաքսատուրք։ Այս մասին գրում է «Հետքը»:

«Հայփոստ» ՓԲ ընկերությունից կայքին հայտնել են, որ 10 տոկոսանոց հավելավճարը պայմանավորված է ԱՄՆ կառավարության սահմանած նոր սակագնային կարգավորումներով։ «Միացյալ Նահանգների կողմից ընդունված որոշ փոփոխությունների արդյունքում Հայաստանից ԱՄՆ առաքանիների համար սահմանվել է մաքսազերծման նոր կարգ, ըստ որի՝ բոլոր առաքանիների մասով պետք է հաշվարկված լինի մաքսաճարի չափը և փոխանցվի ԱՄՆ-ի մաքսային մարմիններ ուղարկող ընկերություն, կամ ԱՄՆ հավաստագրված ընկերություններից որևէ մեկի միջոցով։ ՀՀ-ի համար մաքսային շեմը սահմանված է 10 %»,- ասվում է «Հայփոստի» պատասխանում:

«Հայփոստ» ՓԲԸ-ն քաղաքացիներից գանձված մաքսավճարը փոխանցում է ԱՄՆ մաքսային մարմիններում հավատարմագրված «Zonos» ընկերությանը, որն իր հերթին գումարը փոխանցում է ԱՄՆ բյուջե։ Վճարման կտրոնի վրա նշվում է ԱՄՆ մաքսային վճարի չափը։ Հաճախորդի հայտարարագրած առաքանու ներդրանքի արժեքի 10% գումարը համարվում է ԱՄՆ մաքսային վճար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի համաձայն։

Ըստ «Հայփոստի» պարզաբանման՝ սահմանված վճարը գանձվում է միայն ԱՄՆ ուղղությամբ, քանի որ նման պահանջ ներկայացրել է միայն ԱՄՆ-ն։ Այլ՝ երրորդ երկիր ծանրոց, առաքանի ուղարկելիս լրացուցիչ վճար նախատեսված չէ։

««Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի աշխատակիցները նախապես, մինչև գործարք կատարելը հաճախորդին տեղեկացնում են մաքսային վճարի վերաբերյալ, որն էլ արտացոլվում է կտրոնի վրա և հաստատվում հաճախորդի ստորագրությամբ։ ՀՀ-ից դեպի ԱՄՆ առաքանիներ ուղարկող բոլոր կազմակերպությունները վերոգրյալ հիմքով այժմ գանձում են մաքսավճար»,- նշված է ընկերության պատասխանում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ մաքսային նոր կանոնակարգով 2025 թվականի օգոստոսի 21-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցվել էր ԱՄՆ ուղարկվող ապրանքների փոստային փաթեթների և ծանրոցների ընդունումն ու առաքումը:

Ըստ «Հայփոստի» հայտարարության՝ ծառայությունը պետք է վերականգնվեր կարգավորումների հստակեցումից հետո։ Փաստացի, ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը վերականգնված է՝ նոր սակագներով։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031