Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին, որտեղ գտնվում են Իզզե, Ռումեյն և Էրքին բնակավայրերը, ինչպես նաև Ջիբա քաղաքի շրջանին, Զեֆթա հովտին և Սաֆի լեռանը։

Արդյունքում, Ջիբա քաղաքում մի քանի բնակելի շենքեր են վնասվել: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

ՑԱԽԱԼ-ի Telegram-ալիքը հաղորդել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շիական խմբավորմանը պատկանող ենթակառուցվածքներին՝ Լիբանանի հարավի մի քանի շրջաններում։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակումների ընթացքում վնասվել է ուսումնաորակավորման համալիր, որն օգտագործվում ր «Հեզբոլլահի» ստորաբաժանման կողմից՝ «կազմակերպության անդամների համար մարզումներ և դասընթացներ անցկացնելու նպատակով, որոնք նախատեսված են Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների և Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական գործունեություն պլանավորելու և իրականացնելու համար»։

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը գործում է 2024 թվականի նոյեմբերից։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պարզաբանել է, որ դա անհրաժեշտ է Իսրայելի բանակի ռեսուրսները վերականգնելու և Իրանի ու պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից եկող սպառնալիքների վրա կենտրոնանալու համար։

Չնայած գործող զինադադարին, Լիբանանա-իսրայելական սահմանին լարվածությունը պահպանվում է արդեն մեկ տարի։ Նոյեմբերի 8-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» երկու զինյալի լիկվիդացման մասին, իսկ նոյեմբերի 11-ին իսրայելական զինվորականները մեղադրել են խմբավորմանը՝ Սիրիայի տարածքով զենքի մաքսանենգության մեջ։

«Հեզբոլլահի» ղեկավար Նաիմ Քասեմն ասել էր, որ խմբավորումը զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից։ Լիբանանի կառավարության վարկածով՝ «Հեզբոլլահի» զինաթափումը Իսրայելին կզրկի հարձակվելու պատրվակներից, բայց «թշնամին նոր առիթներ է ստեղծում Լիբանանի վրա հարձակվելու համար», նշել է Քասեմը։ Նա հստակեցրել է, որ հրադադարի մասին ներկայիս համաձայնագիրը գործում է բացառապես Լիտանի գետից հարավ ընկած տարածքում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031