Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Պ․ Ն․-ի կողմից բերված հանձնուքը, որում առկա բաճկոնի գրպանից հայտնաբերել են բջջային հեռախոս։

Քաղաքացի Պ․Ն․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և խստագույնս պահպանել ազատազրկված անձանց հանձնուքներ փոխանցելու կանոնները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031