Հայաստանում 10 ամիսներին 1341-ով ավելի քիչ երեխա է ծնվել

2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում 1341-ով ավելի քիչ երեխա է ծնվել, քան նախորդ՝ 2024թ․-ի հունվար-հոկտեմբերին։

Aysor.am-ի դիտարկմամբ՝ ըստ ԱՎԿ-ի՝ Հայաստանում 2025թ.-ին 10 ամսում ծնվել է 26 768 երեխա։ 2024-ի նույն ժամանակահատվածում ծնված երեխաների թիվը 28 109 է եղել։

2025թ.-ի 10 ամիսներին Հայաստանում մահացել է 21 080 մարդ, ինչը 7-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Մեռելածինների թիվը եղել է 332:
2024 թվականին այդ թիվը եղել էր 380։

Բնակչության հավելաճը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 19 տոկոսով՝ կազմելով 5688 մարդ, նախորդ տարվա 7022-ի փոխարեն:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031