Skip to main content

Բայդենի կողմից ավտոգրչով ստորագրված բոլոր փաստաթղթերը անվավեր են ճանաչվել. Թրամփ

Ջո Բայդենի վարչակազմի օրոք «ավտոգրչով» հրամաններ ստորագրված բոլոր փաստաթղթերը, հռչակագրերը, գործադիր հրամանագրերը, հուշագրերը կամ պայմանագրերը հայտարարվում են անվավեր և այլևս ուժի մեջ չեն, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

Նա պարզաբանել է, որ այս որոշումը վերաբերում է նաև համաներմանը և դատավճիռների մեղմացմանը:

«Բայդենի վարչակազմը երբեմն օգտագործել է մեխանիկական սարք՝ պաշտոնական փաստաթղթերում նախագահի ստորագրությունը վերարտադրելու համար», — նշել է Թրամփը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930