Հայաստանի միջնակարգ դպրոցների ավարտական դասարաններում կփորձարկեն վարորդական դասընթացներ․ նախարար

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փորձնական կարգով կիրականացնի վարորդական կրթության դասընթացներ ավագ դպրոցի շրջանավարտների համար։ Այս մասին հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովի նիստում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ այս հարցում աջակցություն տրամադրելու հնարավորությունը քննարկվել է ներքին գործերի նախարարության գործընկերների հետ։

«Կարծում եմ, որ դա հրաշալի առաջարկ է։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար և իրենք կարողանան նաև հանձնել համապատասխան քննությունները։ Վստահ եմ, որ կարող ենք առնվազն սկսել փորձարկել օրինակ ավագ դպրոցներին, հաշվի առնելով կադրային փոփոխությունները և միանշանակ դրական եմ գնահատում՝ կարող ենք քննարկել մոտ ապագայում նմանատիպ դասընթացներ մեկնարկելու հնարավորությունը», — ասել է Անդրեասյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031