Skip to main content

ՆԳՆ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության

Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով՝ ՆԳՆ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության։

Գերատեսչությունից հիշեցնում են՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը տրանսպորտային միջոցները բացառապես ձմեռային անվադողերով վարելը պարտադիր պահանջ է․ պարեկային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով հայտնաբերում և վարչական պատասխանատվության են ենթարկում խախտում կատարած վարորդներին։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, անհրաժեշտության դեպքում զանգել 911 կամ 102։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031