Ռոբերտ Քոչարյանը Մեղրին ուզում էր տալ Ադրբեջանին. մութ էջերը լուսավորվում են այս փաստաթղթերով. Բլեյան

«Հանուն Հանրապետության» արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի խոսքով՝ ի վերջո, հայ ժողովուրդն իրավունք ունի ամբողջապես իմանալու՝ Ղարաբաղի շուրջ բանակցությունների շրջանակում ինչ քննարկումներ են եղել:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Կառավարության կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի հանրայնացմանը:

Զրուցակիցն ասում է՝ պետք է կարդալ, ուսումնասիրել, դասեր քաղել:

Խոսելով «Մեր ձևով» շարժման մասին՝ Բլեյանը նկատում է. «Տասնյակ հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ է ծախսում «Մեր ձևով» շարժումը, Հայաստանում ու Հայաստանից դուրս կեղծիքներ է տարածում, գալիս ձեռքը սեղանին է խփում (-խմբ. նկատի ունի Սամվել Կարապետյանի օտարերկրացի փաստաբան Ռոբերտ Ամստերդամին, որը ասուլիսի ժամանակ ձեռքը խփել էր սեղանին և ասել, որ ամենօրյա ռեժիմով գրոհելու են ՀՀ-ին): Որտեղից են գալիս էս գումարները, մենք գիտենք, որ կեղտոտ փողեր են: Սամվել Կարապետյանը հրաման է ստացել և չի կարողացել մերժել: Նա ամբողջ կյանքում կանգնած է եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողքին ու ամեն ինչով աջակցել է նրանց»:

Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ Առնոլդ Բլեյանն ասում է՝ նրան ուզում է հարցնել՝ Լևոն Հայրապետյանի համար ինչու չէր աղոթում, երբ վերջինս սպանվում էր ՌԴ բանտում. «Գումար չէր տվել, դրա համա՞ր»:

Բլեյանի կարծիքով՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) յուրաքանչյուր օր կաթողիկոսական աթոռին մնալը ապտակ է բոլորին:

«Արշակը, երևի, նրա բոլոր սև գործերի գործադիր տնօրենն է: Կտրիճը պետք է գնա և իր հետ տանի իր նմաններին: Հանցագործի պես են իրենց պահում. դու ՔՊ-ական ես, քեզ չենք մկրտի, դու չես կարող մտնել եկեղեցի, խայտառակություն է: Թող այցեքարտեր դնեն եկեղեցիներում, կանաչը թույլատրում է, կարմիրը ՔՊ-ական է, չի կարող մտնել, գժանոց հո չի»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է նրան, որ Արշակ Խաչատրյանը հայտարարել է, թե եթե իր լիազորությունները կասեցվեն, հավանականությունը մեծ է, որ կուսակրոնության ուխտն ավելի հաճախ կխախտի, Բլեյանն ասում է. «Եթե կարգալույծ ես դառնում, ինչ ուզում ես արա, ում հետ ուզում ես արա, քո սեռի հետ էլ ինչ ուզում ես արա, մենակ թե հելի գնա»:

«Հանուն Հանրապետության» արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը նաև անդրադարձել է «88» սուպերմարկետների ցանցը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անվան հետ կապելու փորձերին: Ասում է՝ ուզում են ցույց տալ, թե բան չի փոխվել, որ այս իշխանությունն ավելի շատ է «ուտում», կոռուպցիան աճել է և այլն. «Պետք է փակել խոսող բերանները»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031