Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ. Արցախի թեմի առաջնորդը Փաշինյանի հետ հանդիպման մասին

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ իմ պարտքն եմ համարում հայտնել հետևյալը․

1. Հանդիպմանը ես մասնակցել եմ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և մեր հայրենակիցներին հուզող հիմնահարցերի հետ։

2. Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։

3. Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները։

Համոզված եմ, որ մենք միասին կշարունակենք մեր պայքարը հանուն մեր ոտնահարված իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադառնալու բաղձալի երազանքի իրականացման»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031