Skip to main content

Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին. Տեր Պողոս

«Խստագույնս դատապարտում եմ բոլոր նվաստացող և իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին, ովքեր ձեռքն են մեկնում, հանդիպում են հակաեկեղեցական արշավ սկսած դավաճան իշխանավորի հետ»: Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը։

«Աղոթքս է, որ Աստված միաբան սիրո մեջ պահի Մայր Աթոռի զինվորյալ միաբանությանս և անսասան Հայոց Հայրապետին: Իսկ ուրացող եպիսկոպոսները այլևս ինձ համար դուրս են Միբանական Ուխտից:

Տերը Դատավոր մեզ բոլորիս: Թող մեր հավատավոր ազգը և նվիրյալ, քաջ քահանա հայրերը մնան անսասան ու ամուր իրենց Աստվածատուր Սուրբ կոչմանն ու առաքելությանը»,–գրում է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930