ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան

Հայաստանն արդեն համաձայնությունն է հայտնել նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող և ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

«Մեր առջև նման խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կտեղեկացնենք»,- ասաց նա։

Սաֆարյանը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է․ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։

Նշենք, որ նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված է ՀԱՊԿ գագաթնաժողով:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031