Չեխիայում գնացքների բախման հետևանքով 57 մարդ է վիրավորվել․ Irozhlas

Հարավային Բոհեմիայում գնացքների բախման հետևանքով վիրավորվել է հիսունյոթ մարդ: Այս մասին թարմացված տվյալներ է հրապարակել «Irozhlas» լրատվական պորտալը՝ հղում անելով փրկարարներին։

Տասնհինգ մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ: Հինգ ծանր վիրավոր տեղափոխվել են հիվանդանոցներ, ինչպես նախկինում հաղորդվել էր: Մնացած զոհերը թեթև վնասվածքներ են ստացել։

Երկու ուղևորատար գնացքների բախումը տեղի է ունեցել Զլիվ քաղաքների և Դիվչիցե գյուղի միջև գտնվող երկաթուղային գծի վրա, որը հարավային Բոհեմիայի ամենամեծ քաղաքի՝ Չեշկե Բուդյյովիցեի մոտ է: Այնտեղ գնացքների երթևեկությունը դադարեցվել է: Ոստիկանությունը հետաքննում է վթարի պատճառը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031