Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսnրը. Զախարովան՝ Գերմանիայի պաշտպանության նախարարին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի այն պնդումը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմը կարող է սկսվել մինչև 2029 թվականի վերջը, հաղորդել է ТАСС-ը։

«Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսորը», — հայտարարել է Զախարովան։

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարել է, որ սկզբում ենթադրվում էր, որ զինված հակամարտությունը կսկսվի 2029 թվականին, սակայն որոշ ռազմական փորձագետներ այժմ կարծում են, որ այն կարող է տեղի ունենալ արդեն 2028 թվականին:

«Որոշ ռազմական պատմաբաններ նույնիսկ կարծում են, որ մենք անցկացրել ենք մեր վերջին խաղաղ ամառը», — նշել է Պիստորիուսը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031