Փաշինյանը Խաչիկում ծանոթացել է 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ այցի ընթացքում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում 16 մլն-ի ծրագրով տների կառուցման ընթացքին: Վարչապետը եղել է ներկայումս կառուցվող մի քանի տներում, զրուցել բնակիչների հետ, նրանցից հետաքրքրվել կառուցապատման աշխատանքների վերաբերյալ: Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության վերոնշյալ ծրագրից և շնորհակալություն հայտնել վարչապետին նման կարևոր նախաձեռնության համար: Տեղեկացվել է, որ ներկայումս Խաչիկում 16 մլն-ի ծրագրով կառուցվում է շուրջ 40 տուն:

Վարչապետը դիտարկել է նաև Նորավանքից Խաչիկ ճանապարհահատվածը: Այն ներկայումս գրունտային է: Տեղում քննարկվել է ճանապարհն ասֆալտապատելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կարող է զբոսաշրջության խթանման առումով ևս կարևորություն ունենալ և ասել, որ կհանձնարարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հիմնանորոգել ճանապարհը:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930