Մենք գործարար Սամվել Կարապետյանի քննիչին ուղիղ հարցնելու ենք՝ որտեղից իրենց Վճռաբեկ դատարանի որոշումը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
«Մենք քննիչի միջնորդության նյութերը ստանալուց հետո վերջում տեսանք, որ կա Վճռաբեկի որոշում, այսինքն մենք հավասար կողմեր ենք, մենք չենք ստացել, իրենք որտեղի՞ց ունեն այդ որոշումը»,-նշել է նա։
Շարունակելով միտքը՝ փաստաբան Արմեն Ֆերոյանն ընդգծել է, որ Վճռաբեկ դատարանն այս որոշումը կայացրել է՝ քննիչին օգնելու համար, որ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնի. «Իմ խորին համոզմամբ, Վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են բզել են, թե ընկեր շուտ արա, Վերաքննիչում պարտվեցինք, առաջին ատյանում ժամկետը լրանում է, Վճռաբեկն էլ արագ քոփի է արել, մի երկու բան գրել, տվել քննիչի ձեռքն ասել՝ տար արագ, քանի չես չուշացել։ Վճռաբեկի որոշումը պատահականություն չի»։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը կքննվի նոյեմբերի 17-ին։






































