Աբովյանում 24-ամյա Սարգիս Զեյնալյանին կյանքից զրկшծ եղբայրներն հայտնաբերվել ու ձերբակալվել են

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների աշխատանքի քիչ առաջ Աբովյան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը և 34-ամյա Բենիամին Սոխրաբյանցը հայտնաբերվել և ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինները կասկածվում են Աբովյան քաղաքում, նոյեմբերի 10-ին, խուլիգանական դրդումներով Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Սարգիս Զեյնալյանին սպանլու մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, այդ թվում տարեցների և երեխաների աչքի առաջ։ Մինչ այդ՝ ամիսներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ էր տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել էր Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել էր 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031