Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը պաշտոնապես ապահովել է իր տեղը 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության (ԱԱ-2026) եզրափակիչ փուլում՝ համալրելով արդեն որակավորված թիմերի ցուցակը։
Հինգերորդ տուրում D խմբի շրջանակում ֆրանսիացիները 4:0 հաշվով վստահ հաղթեցին Ուկրաինային։ Այս հաղթանակով թիմը վաստակեց 13 միավոր և ժամանակից շուտ գրավեց խմբի առաջին տեղը։ Մեկ տուր առաջ Ֆրանսիան անհասանելի է դարձել Իսլանդիայի և Ուկրաինայի համար (երկուսն էլ՝ 7 միավոր)։ Խմբի վերջին տեղում է Ադրբեջանի հավաքականը՝ 1 միավորով։
Այսպիսով, արդեն հայտնի են ԱԱ-2026-ի 48 մասնակիցներից 29-ը։
Կազմակերպիչ երկրներ (Ավտոմատ):
ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա
Եվրոպա (Որակավորված):
Ֆրանսիա, Անգլիա
Ասիա (Որակավորված):
Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան, Ավստրալիա, Կատար, Սաուդյան Արաբիա
Հարավային Ամերիկա (Որակավորված):
Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Ուրուգվայ, Կոլումբիա, Պարագվայ
Աֆրիկա (Որակավորված):
Մարոկկո, Թունիս, Եգիպտոս, Ալժիր, Գանա, Կաբո-Վերդե, ՀԱՀ, Սենեգալ, Կոտ դ’Իվուար






































