ՀԷՑ-ի գործադիր կառավարումը ես եմ ներկայացնում. Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է մասնակցել ՀԾԿՀ-ի քննարկմանը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցի քննարկման ժամանակ «Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբանները հիմնավորել են, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանը չպետք է մասնակցի վարույթի քննարկմանը։

«Քանի որ Պետրոսյանի նկատմամբ ՀԷՑ-ի նախկին ղեկավարությունը բացարկի միջնորդություն է ներկայացրել, այդ պատճառով նա չի կարող մասնակցել նիստին ու վարույթի քննարկմանը»,- նշել են նրանք:

Սակայն Պետրոսյանը շարունակում է մասնակցել քննարկմանը։

«ՀԷՑ-ի գործադիր կառավարումը ես եմ ներկայացնում, թույլ տվեք աշխատել»,- լրագրողներին ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031