Ինչպես Արենիի համայնքապետը լցակայանի սեփականատիրոջը դարձրեց անվերջ տուգանքի թիրախ. Hetq.am

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը 2025-ի սեպտեմբերին դիմել է դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արգամ Կարապետյանին քանդել 10-0080-0111-0021 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ինքնակամ կառույցները և վերականգնել հողամասի նախկին տեսքը։ Հողամասի վրա եղած կառույցները բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայան են, որոնք ձեռնարկատերը 2018թ․-ին կառուցել է Հուսիկ Սահակյանի թույլտվությամբ։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

«Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արգամ Կարապետյանին իր սեփական հողամասում տեղադրել հեղուկ գազի լցակայան»,– այս որոշումը համայնքի ղեկավարն ընդունել է 2018թ․ մարտի 12-ին։ Այնպես որ, լցակայանն ի սկզբանե այնքան էլ «ինքնակամ» չի եղել, իսկ 2023թ․-ի սեպտեմբերից այն այլևս ինքնակամ կառույց չէ։ Ձեռնարկատիրոջ ինքնակամ կառույցներն իր որոշումներով օրինականացրել է հենց ինքը՝ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Օրինականացնելուց կես տարի անց Արենի համայնքի ղեկավարը սկսել է վարչական վարույթներ հարուցել Արգամ Կարապետյանի և նույն լցակայանում բենզինի վաճառք իրականացնող նրա կնոջ՝ «Մարիամ Դավթյան» ԱՁ-ի նկատմամբ։ Հուսիկ Սահակյանը բոլոր որոշումներով մեծ տուգանքներ է նշանակել։ Հիմնավորումն այն է, որ «լցակայանը կառուցվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի և լիազոր մարմինների թույլտվությունների» և համարվում է ապօրինի կառույց։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930