Տիգրան Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել է. փաստաբան

Երևանի քաղաքապետն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվեց. թվով երրորդ գործով անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ևս ուժի մեջ է մտել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը:

«2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է Իմ կողմից:

Նախորդիվ Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել:

Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի վճիռները, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:

Վերաքննիչ դատարանում երեք գործերով պարտվելուց հետո Երևանի քաղաքապետը դիմել էր Վճռաբեկ դատարան, երկու գործով մերժվել, իսկ

քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի` 3-րդ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Իմիջիայլոց, Երևանի քաղաքապետարանը առհասարակ իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը:

Վերջին գործը դեռևս գտնվում է Վարչական դատարանի վարույթում»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930