Skip to main content

«Աստղիկ» ԲԿ–ում նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Նախօրեին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ երեկ գիշեր ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին եւ ասել են, որ նորածինը մահացել է։

Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930