44-օրյան կանխելու համար Ղարաբաղի հարցը պետք է համապատասխանեցնեինք միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությանը, պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի․ Փաշինյան

Ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար։ Դրա համար հարկավոր էր մի բան, որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ դա գործնականում անհնար էր, ինչու, որովհետև 1990-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը իրարից հեռացել էին, և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև։
Եվ այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականորեն անհնար էր, որովհտեև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար։
Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 2018, 2019 թվականներին, ուրեմն, այո, դա իմ սխալն է, որ չեմ արել»,-ասել է Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930