Skip to main content

«Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների». լրագրողների մինի-ֆուտբոլի մրցաշարի արդյունքները

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է լրագրողների մինի-ֆուտբոլի մրցաշար՝ «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակում։

Մրցաշարին մասնակցել են հինգ լրատվամիջոցների թիմեր, որոնք հաղթողին որոշել են շրջանաձև մրցակարգով։ Հետաքրքիր ու համառ պայքարում մրցաշարի հաղթող է դարձել «Մեդիամաքսի» թիմը, որը վաստակել է 7 միավոր։

Երկրորդից մինչև չորրորդ տեղերը 6-ական միավորով զբաղեցրել են երեք թիմեր։ Խփած և բաց թողած գնդակների տարբերության շնորհիվ Հանրային հեռուստաընկերության թիմը զբաղեցրել է երկրորդ, իսկ Հանրային ռադիոյի թիմը՝ երրորդ տեղը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031