«Այս թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկություններ են տարածվում նախարարության վերաբերյալ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արձանագանքելով մամուլում շրջանառված տեղեկություններին այն մասին, թե ՆԳ նախարարը առաջիկայում պաշտոնանկ կարվի. Նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Հարցին՝ վարչապետը գո՞հ է նրա աշխատանքից, և ինքը անձամբ գո՞հ է իր աշխատանիքց, Արփինե Սարգսյանը պատասխանեց.
«Վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատականներ տամ։ 2025 թվականի առաջին 9 ամիսները ամփոփելով կարող եմ ասել, որ նախարարությունն ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրանց հետ միասին կան նաև ախտորոշված խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,–նշեց նա։
Լրագրողների դիտարկմանը, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, Փաշինյանի դժգոհության պատճառը եղել է այն, որ ՆԳՆ–ն չի կարողացել կանխել Մերձավանում տեղի ունեցած զագրացումները, այդ պատճառով էլ ցանկանում է ազատվել Արփինե Սարգսյանին պաշտոնից, նախարարը պատասխանեց.
«Նման բան չկա, և ես անհեթեթ լուրերը չեմ մեկնաբանում»։
Ճշտող հարցին՝ վարչապետը դժգոհե՞լ է Սարգսյանի աշխատանքից, նման քննարկում եղե՞լ է, ՆԳ նախարարը պատասխանեց.
«Ոչ, չի եղել նման քննարկում»։







































