Skip to main content

2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով․ ՆԳ նախարար

Այսօր Ազգային ժողովում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնելով ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ընթացիկ տարվա տվյալները նշել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։

Այս համատեքստում նախարար Սարգսյանն ընդգծել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։

«Ընթացիկ տարվա 9 ամիսներին ՀՀ Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 17․180 անձի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,5%-ով Դադարեցվել է 3․166 անձի ՀՀ քաղաքացիությունը։ Անդրադառնալով Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացին՝ նշեմ, որ 2025թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում է ներկայացրել 21916 տեղահանված անձ։ Նույն օրվա դրությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով 14064-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, իսկ անձնագրավորման միջոցով ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 7191 անչափաս, իսկ 7852 գործ հիմա ընթացքի մեջ է»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930