Skip to main content

Թուրքիան կարևոր դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան խոսել է Թուրքիայի դերի մասին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Նա այս մասին հայտարարել է «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
Ըստ նրա՝ Թուրքիան շատ կարևոր դեր է խաղում տարածաշրջանում կայունության ապահովման գործում.
«Անցյալ շաբաթ ես այցելեցի Ադրբեջան։ Թուրքիան նաև ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և կայունության ապահովման գործընթացին, ինչպես նաև ռազմավարական առևտրային միջանցքներում ներդրումներին։ Մենք համագործակցում ենք Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում՝ և՛ երկկողմանի, և՛ մի շարք այլ տարածաշրջաններում», — նշել է նախարարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930